News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 14-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ այս այցը եւս մեկ խթան կհանդիսանա միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման համար՝ նշելով, որ այն երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություն է:

ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ կապերի ընդլայնման հարցում բարձր է գնահատել խորհրդարանների միջեւ առկա փոխգործակցությունը՝ այս համատեքստում արժեւորելով ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Արա Բաբլոյանն առաջարկել է առավել ակտիվացնել միջխորհրդարանական հանձնաժողովի եւ խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը:

ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը ողջունել է Վյաչեսլավ Վոլոդինի՝ որպես ՀԱՊԿ ԽՎ նախագահ, կառույցի դերի բարձրացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանների ղեկավարները քննարկել են այս տարի ՀԱՊԿ ԽՎ միջոցառումները Երեւանում եւ Սանկտ Պետերբուրգում անցկացնելու հարցը:

Անդրադառնալով Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների խորհրդակցությունն անցկացնելու Ռուսաստանի առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս հարթակն արդեն ապացուցել է իր կենսունակությունը՝ առանց խոչընդոտների երկխոսության հնարավորություն ստեղծելով: Նա վերահաստատել է խորհրդակցությունը 2020 թվականին Հայաստանում անցկացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Խոսելով միջխորհրդարանական միջազգային հարթակներում փոխգործակցության մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է առավել համակարգված գործակցությունը՝ հիմնված փոխաջակցության վրա: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) գործունեության առնչությամբ՝ նշելով, որ վերջինս, հեռանալով իր տնտեսական գործունեության էությունից, քաղաքականացվել է: Միաժամանակ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է Եվրոպայի եւ Ասիայի երկրների խորհրդարանների միջեւ փոխշահավետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ հայ խորհդարանականները Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրությունում ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում:

Նշելով, որ ավանդական գործընկերային հարաբերություններն ամուր հիմք են հետագա համագործակցության համար՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, խորհրդարանական կառույցները փոխգործակցում են, ընդլայնվում են մշակութային եւ կրթական կապերը:

Հանդիպումից հետո Արա Բաբլոյանը եւ Վյաչեսլավ Վոլոդինը մասնակցել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ