Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Նիդերլանդներ է ժամանել, հայտնում է Nu.nl-ը:
Պորտալի տեղեկություններով՝ չորեքշաբթի՝ փետրվարի 14-ին, Սաակաշվիլին ժամանել է Սհիփհոլ օդանավակայան:
Վրաստանի նախկին նախագահն ամուսնացած է Նիդերլանդների քաղաքացի Սանդրա Ռուլոֆսի հետ:
Երկուշաբթի՝ փետրվարի 12-ին, Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան են արտաքսել: Նա Ուկրաինայի իշխանությունների որոշումն արդեն բողոքարկում է դատարանում: