Փետրվարի 13-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղու եւ Դավիթաշենի 4-րդ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա եւ 58-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրվեժ գյուղից Գեղարդ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: