Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է ապրիլի 11-ին նշանակված երկրի նախագահական ընտրություններում պետության գործող ղեկավար, «Ենի Ազերբայջան» կուսակցության նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածության հաստատման հարցը:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, ԿԸՀ անդամները նիստի ժամանակ հաստատել են երկրի արտահերթ նախագահական ընտրություններում որպես թեկնածու Ի. Ալիեւի առաջադրումը:
Ադրբեջանի նախագահական ընտրություններում Ի. Ալիեւի թեկնածությունն առաջադրվել է փետրվարի 8-ին «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում: