News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ախալքալաքի դատական նիստերի դահլիճից փետրվարի 13-ին ազատ է արձակվել Ադամ Այվազյանը` դատավարական համաձայնագրի արդյունքում, հաղորդում է՝ Jnews.ge-ն:

Նա դատապարտվեց 1 տարի պայմանական ազատազրկման:

Գործարար, դերասան Ադամ Այվազյանը փետրվարի 1-ին բանտարկվել էր 5000 լարիի գրավը չվճարելու համար, որի արդյունքում կանխարգելիչ միջոցը փոխվել է:

Ադամ Այվազյանն անձամբ չմեկնաբանելով իր ազատումը, նշեց որ իր հարազատների հետ նշում է այս իրադարձությունն իրենց տանը:

Անցյալ տարի իր լավաշի փռում տեղի ունեցած միջադեպի պատճառով դատել էին Այվազյանին: Աշխատողներից մեկը ձեռքը վնասել էր հունցող մեքենայի մեջ: Ադամ Այվազյանի դեմ քրեական գործ էր հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինչը նշանակում է «Անվտանգության համար պատասխանատու անձի կողմից անձի անվտանգության կամ այլ անվտանգության միջոցների խախտում, ինչը հանգեցրել է ծանր կամ թեթեւ առողջական վնասների»: Նման իրավախախտման համար նախատեսվում է տուգանք, կամ ուղղիչ աշխատանքներ, 1 տարի ժամկետով կամ ազատազրկում մինչեւ 2 տարի ժամկետով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 1-ին ձերբակալել են Ախալքալաքի բնակիչ Ադամ Այվազյանին, որը Ախալքալաքում հայտնի է որպես մարզիկ, հասարակական ակտիվիստ ու facebook սոցիալական ցանցերում հաճախ գրառումներ կատարող մարդ: Akhaltskha.net-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացի Ադամ Այվազյանին դեռ անցյալ տարվա ամռանը Վրաստանի սահմանապահները արգելել էին մուտք գործել Վրաստան, ինչի հետեւանքով Ադամը տեսաուղերձ էր հրապարակել ինտերնետում կոչ անելով Վրաստանի իշխանություններին թույլ տալ մուտք գործելու հայրենիք, որտեղ բնակվում էր իր ընտանիքը։ Դրանից հետո կարծես ամեն ինչ կարգավորվել էր եւ նա շարունակում էր բնակվել ու աշխատել Ախալքալաքում։

Սակայն Ադամ Այվազյանի facebook սոցիալական ցանցի վերջին գրառումից պարզ է դառնում, որ նրան փետրվարի 1-ին ձերբակալել եւ ուղարկել են Թբիլիսի։ Ադամ Այվազյանի գրածի համաձայն անցյալ տարի օգոստոսին իր մոտ աշխատող մի կին ոչ իր պարտականությունները կատարելիս վնասել է ձեռքը։ Նրա խոսքով, ինքը տրամադրել է ցանկացած տեսակի օգնություն տվյալ կնոջը եւ նա չունի ոչ մի բողոք։ Ինչպես գրում է Ադամը փետրվարի 1-ին տվյալ գործով ընթանում էր դատավարություն, որից հետո նրան ձերբակալել են եւ ուղարկել Թբիլիսի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը մահացել է, կա 7 վիրավոր
Հունիսի 24-ին՝ ժամը 18:53-ին. Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ