News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Դոնբասի արդյունաբերական միություն» ընկերության ղեկավար Օլեգ Մկրտչյանի գործով, որը մեղադրվում է Ռուսաստանում 100 միլիոն դոլար հափշտակելու մեջ, կարող են նոր դերակատարներ հանդես գալ՝ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Գայդուկը եւ Դոնեցկի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Սերգեյ Տարուտան, գրում է Life-ը։ 

Միջազգային միլիարդատեր Մկրտչյանը Ռուսաստանի քննչական կոմիտեին գործարք է առաջարկում՝ նա քննությանը կհանձնի Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Գայդուկին եւ Դոնեցկի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Սերգեյ Տարուտային, որոնք հանդիսանում են «Դոնբասի արդյունաբերական միություն» ընկերության համասեփականատերերը, իսկ քննիչները կթեթեւացնեն իրեն առաջադրվող մեղադրանքները։ 

Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 8-ին Մոսկվայի Բասմանսկի շրջանային դատարանը Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացրած փաստերով կալանավորել է Օլեգ Մկրտչյանին մինչեւ 2018 թվականի ապրիլի 5-ը։  

Ռուսաստանի քննչական կոմնիտեն «Դոնբասի արդյունաբերական միություն» ընկերության ղեկավարին մեղադրանք է առաջադրել 159-րդ հոդվածով («Կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված կամ առանձնապես մեծ մասշտաբների խարդախություն»)։

Օլեգ Մկրտչյանին ներկայացված մեղադրանքները կարող են կապված լինել Ուկրաինայում եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում  զանազան նախագծերի իրականացման համար 2009 թվականին ռուսական «Վնեշէկոնոմբանկի» կողմից ընկերությանը հատկացված միջոցների հափշտակության հետ։ 

«Քննության տվյալներով՝ այս միջոցների մի մասը կարող է մուտքագրված լինել Կիպրոսի եւ Վիրջինյան կղզիների օֆշորային գոտիների ընկերությունների հաշիվներ», — նշել է Քննչական կոմիտեի աղբյուրը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ