News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Սմբատ Լպուտյանին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն, երջանիկ կյանք, նորանոր նշանակալի հաջողություններ մասնագիտական եւ հասարակական գործունեության մեջ:

«Մեծ է Ձեր՝ Հայաստանի քառակի չեմպիոնի, Թուրինի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի վաստակը հայկական շախմատի զարգացման եւ հանրահռչակման գործում:

Որպես Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ՝ Դուք շնորհակալ եւ կարեւոր աշխատանք եք ծավալում, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ