News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՅ Դաշնակցության Երեւանի Քաղաքային կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնել երեկ Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

«Առաջին հերթին անթույլատրելի է Երեւան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը եւ դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որեւէ տեսանելի քայլ չի արվել։

«Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից ակցիայի հարցի բարձրացման ձեւը կարելի է քննարկել եւ չհամաձայնվել: Ամեն դեպքում, ըստ ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի, աննպատակահարմար է քաղաքում գոյություն ունեցող խնդիրների բեմականացված ներկայացումն ավագանու նիստում:

Խնդիրները ներկայացնելու առավել ընդունելի տարբերակներ կան, եւ կարծում ենք՝ այդ տարբերակները սպառված չեն: Սակայն դա ոչ մի ձեւով չի արդարացնում ավագանու մեծամասնության կողմից, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ եւ մարդու իրավունքների բոլոր նորմերը խախտող վարքի դրսեւորումները, որին ականատես եղանք բոլորս: ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն դատապարտում է տեղի ունեցած բռնությունը քաղաքի ավագանու երեկվա նիստի ընթացքում եւ կոչ է անում խնդիրների լուծումները գտնել քաղաքակիրթ ձեւով՝ չնսեմացնելով քաղաքի կառավարման բարձրագույն մարմնի ինստիտուտը։

Այն, որ Երեւան քաղաքի կառավարումն ունի բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի համար նորություն չէ: Դրանց լուծման համար արված քայլերը եւ խոչընդոտները պետք է հրապարակվեն, որպեսզի քաղաքում գործող բոլոր կառույցները հնարավորություն ունենան իրենց ներդրումն ունենալու, եւ քաղաքացիներն իրազեկ լինեն խնդիրների լուծման ամբողջ գործընթացին: Մեզ համար առաջնահերթ է երեւանցու պատշաճ ապրելու իրավունքը եւ իր բարձրացրած հարցերի նկատմամբ Երեւանի քաղաքապետարանի կատարած առարկայական քայլերը եւ իրազեկումը: Միայն այդ ձեւով մենք կարող ենք խուսափել խնդիրների բարձրացման բեմականացված տարբերակից: Քաղաքապետարանի ավագանին պարտավոր է ստանձնել այդ դերը, ինչի համար ստացել է քաղաքացիների վստահության քվեն», - ասված է ՀՅԴ քաղաքային կոմիտեի հաղորդագրության մեջ։

Տպել
Ամենաշատ