News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանական կողմն իր կարծիքն ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության առումով եւ հայկական կողմն այդ կարծիքին հարգանքով է վերաբերում, սակայն չի կիսում այն։  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի  նախագահ, հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։  
Նրա խոսքով՝ Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամի, ունի բավականաչափ մեծ պոտենցիալ Իրանի հետ տնտեսական եւ առեւտրային համագործակցության զարգացման համար. «Հայաստանում Իրանի հետ սահմանին բացվում է «Մեղրի» ազատ տնեսական գոտին։ Եվ ես կարծում եմ, որ դրանից հետո կհայտնվեն լրացուցիչ լծակներ Եվրասիական տնտեսական միության շուկաներում  իրանական արտադրանքների հայտնվելու համար», - պարզաբանել է Մինասյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ ազատ տնեսական գոտու բացումը պետք է լրացուցիչ ազդակ ծառայի Թեհրանի համար ԵՏՄ հետ համագործակցության ակտիվացման համար, որը կնպաստի իրանական ապրանքների առաջիկա արտահանմանն այդ շուկա։ Դա, պատգամավորի համոզմամբ, բխում է հենց Իրանի շահերից, որը պետք է  օգտվի այդ հնարավորությունից։ 

Պատասխանելով այն հարցին, արդյոք իրանական ապրանքները եւ իրանականա ծագման արտադրանքը համապատասխանում է ԵՏՄ չափանիշներին՝ Մինասյանը նշել է, որ որոշ իրանական ապրանքներ չեն կարող համապատասխանել ԵՏՄ պահանջներին, իսկ որոշներն էլ կհայտնվեն ԵՏՄ անդամ երկրների խանութների դարակներում։  

Հիշեցնենք, որ Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իրանագիտության լսարան բացման արարողությանը ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեիդ  Քազեմ Սաջադին հայտարարել է, որ իրանական կողմը չի նկատել Հայստանի ԵՏՄ-ի անդամակցության շոշափելի արդյունք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ