News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մեկնաբանել է տեղեկությունը, որ Երեւանի ծննդատներից մեկում առողջական խնդիրներով ծնված աղջիկ երեխային ծնողները թողել էին ծննդատանը՝ պատճառաբանելով որ տանը եւս երկու աղջիկ երեխա ունեն: NEWS.am –ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրենը նշեց, որ դեռեւս ոչ մի փաստաթղթով, իրավաբանորեն երեխայի ծնողները չեն հրաժարվել նրանից:

«Էնքան է եղել՝մարդիկ տենց թողել, գնացել են, հետո  փոշմանել, հետ են եկել, բոլոր թղթերը ջնջել են, երեխային վերցրել տարել են: Երեխայի հետ կապված մենք դեռ ոչ մի անգամ  պաշտոնական  հրաժարվելու փաստաթուղթ չենք ստացել, ուստի դա քննարկման հարց չէ»,- ասաց նա:

Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված նորածինը ողնուղեղային ճողվածք է ունեցել, սակայն երեխան վիրահատվել է, այժմ վիճակը կայուն է:

Տպել
Ամենաշատ