News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմի աշխատանքը Մերձավոր Արեւելքում խաղաղության նոր ծրագրի մշակման ուղղությամբ «բավականին լավ է ընթանում», եւ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի՝ երբ հայտարարել դրա մասին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հորդանան կատարած այցի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:

«Ես տեսել եմ ծրագիրը ... Այն մի քանի ամսվա ընթացքում մշակման փուլում կգտնվի: Մենք խորհրդակցություններ ենք անցկացրել, որոշել ենք տարածքները, որոնք, մեր կարծիքով, հետագա աշխատանք են պահանջում: Ուստի ես կարծում եմ, որ նախագահը պետք է որոշի, զգա, որ  ժամանակը եկել է եւ նա պատրաստ է իրականացնել այդ ծրագիրը»,- ասել Թիլերսոնը:

Այցի շրջանակներում Թիլերսոնը եւ Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին պարտադիր ուժ չունեցող հուշագիր են ստորագրել Հորդանանին 6.375 մլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրելու վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ