Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը բրիտանացի քաղաքական գործիչներին մեղադրել է հիմարության մեջ՝ մեկնաբանելով նրանց պնդումները, թե փորձում են եվրոպական գերտերություն ստեղծել, հաղորդում է AP-ն:
Մեկնաբանելով Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հայտարարությունը, թե ինքը փորձում է ԵՄ-ն դարձնել դաշնային գերտերություն՝ Յունկերը նշել է, որ որոշ բրիտանացի քաղաքական գործիչներ խաբում են՝ ձեւացնելով, թե «ես հիմար, համառ ֆեդերալիստ եմ եւ եվրոպական գերտերության կողմնակից»:
«Ես կտրականապես դեմ եմ եվրոպական գերտերությանը: Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգները չենք, մենք Եվրոպական միությունն ենք, որը հարուստ մարմին է, քանի որ բաղկացած է 27 կամ 28 երկրներից: ԵՄ-ն չի կարող կառուցվել եվրոպական երկրների (շահերի) դեմ, ուստի ասվածը ամբողջապես հիմարություն է»,-նշել է նա։