News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համացանցի միջոցով երեխաների սեռական շահագործման եւ թրաֆիքինգի դեպքերն աննախադեպ մասշտաբների են հասել, քանի որ տեխնոլոգիական առաջընթացը թույլ է տալիս մեղավորներին անպատիժ մնալ: Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի կողմից նախաձեռնած WeProtect կազմակերպության հաշվետվությունում, որը ներառում է նաեւ կառավարություններին, բարեգործական կազմակերպություններին եւ տեխնոլոգիական ընկերություններին, փոխանցում է Reuters-ը:

Հետազոտության համաձայն՝ էժանագին արագ ինտերնետի գլոբալ տարածումը եւ բջջային հեռախոսների մասնաբաժնի ավելացումը սնում են կիբերսեքսի եւ թրաֆիքինգի աճը, որոնք «ժամանակակից ստրկության դաժան ձեւ» են դարձել: Միացյալ Թագավորությունից եւ Միացյալ Նահանգներից մինչեւ Հնդկաստան եւ Ֆիլիպիններիժ երեխաները սեռական բռնության են ենթարկվում ուղիղ եթերում եւ վաճառվում են սեռական հաճույքների համար: Հաճախ դա տեղի է ունենում սոցիալական ցանցերի եւ դասակարգված գովազդային կայքերի միջոցով:

Թեեւ գլոբալ մակարդակում նման հանցագործությունների ծավալների մասին որեւէ ապացույց չկա, UNICEF-ի տվյալներով, տարեկան 1.8 մլն երեխա է սեքս թրաֆիքինգի ենթարկվում:

Համացանցի միջոցով երեխաների նկատմամբ սեռական բռնությունը եւ թրաֆիքինգը բարդ խնդիր է, քանի որ հանցագործությունները դուրս են գալիս երկրների միջեւ սահմանափակ կորդինացմամբ սահմաններից, մինչդեռ հանցագործները նորագույն տեխնոլոգիաներ են օգտագործում իրավապահ մարմիններից մեկ քայլ առաջ լինելու համար, նշվում է WeProtect-ի զեկույցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ