News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Պարսից ծոցի տարածաշրջանի իրավիճակը:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը,Սաուդյան Արաբիայի թագավորը մասնավորապես անդրադարձել է Քաթարի՝ մի շարք այլ պետությունների հետ հարաբերություններին: Ռուսական կողմը շեշտել է, որ ներկայիս ճգնաժամային իրավիճակը չի նպաստում  Մերձավոր Արեւելքում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարի եւ կայունացմանն ուղղված համատեղ ջանքերի համախմբմանը:

Քննարկվել է նաեւ երկկողմ համագործակցության լայն շրջանակ, հիմնականում՝ առեւտրա տնտեսական եւ ռազմատեխնիկական ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ