News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով հանրային պաշտպանների ներգրավվումը ապօրինի որոշում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց գործով փաստաբան ներգրավված Երվանդ Վարոսյանը:

«Բոլորիս համար ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» խմբի բոլոր անդամների համար ներգրավվելու են հանրային պաշտպաններ եւ այդ որոշումը վաղուց է կայացված: Դա ակնհայտ ապօրինի որոշում է, անձի կողմից  ընտրված պաշտպանի առկայության պարագայում հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսը նման կերպ օգտագործելը չի կարող լինել օրինական, անտրամաբանական է, որ մեկ  անձին միաժամանակ պաշտպանեն եւ հանրային պաշտպանը, եւ նրա օրինական պաշտպանը»,- ասաց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանը հավելեց, որ Սահմանադրական դատարանի կողմից հանրային պաշտպանների ներգրավվման մասին որոշման կայացումը, իրականում, քաղաքական որոշում է:

«Հաշվի առնելով ՍԴ-ի կողմից  նախօրեին կայացված որոշումը, ապա այո, գործ ունենք քաղաքական որոշման հետ: Հանրային պաշտպանի առկայությունը ընդամենը իմիտացիա է ստեղծում, որ տեսեք՝ ամբաստանյալի իրավունքները պաշտպանում ենք»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ օրերս Սահմանադրական դատարանը որոշում էր ընդունել, որ հանրային պաշտպնի գտնվելը դատարանի դահլիճում օրինական է:

Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ, երբ փաստաբանները գործադուլի պատճառով չէին ներկայացել, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց հաջորդ դատական նիստին  հանրային պաշտպաններ ներգրավվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ