News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտադիր է ադրբեջանական Ջոջուղ Մարջանլի գյուղում մի շարք գյուղատնտեսական նախագծեր իրականացնել: Այս հարցը քննարկվել է Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւի եւ Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալի հանդիպման ժամանակ, հայտնում է haqqin.az-ը` հղում անելով Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանը:

Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի հետ համատեղ նախագծերը կվերաբերեն մեղվաբուծության, անասնապահության, ջերմոցային տնտեսությունների եւ հուշանվերների արտադրության ոլորտներին:

Մասնավորապես, 15 ընտանիքների համար նախատեսվում է ստեղծել մեղվապահական տնտեսություն, ինչպես նաեւ անասունների 150 գլխաքանակով կաթնային տնտեսություն: Բացի այդ, կկառուցվեն նաեւ 15 փոքրիկ ջերմոցներ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փորձում է Ջոջուղ Մարջանլին որպես 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ «ազատագրված» տարածք ներկայացնել:

Իրականում, գյուղը երբեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի վերահսկողության տակ չի եղել: Ավելի վաղ  ԼՂՀ ներկայացուցիչները կարծիք էին հայտնել, որ գյուղի զարգացման պատրվակով Ադրբեջանի իշխանությունները կարող են այդ տարածքում ռազմակայաններ տեղավորել:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ