News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թեհրանի գլխավոր դատախազը նոր մանրամասներ է ներկայացրել իրանական հրթիռային ծրագրի կապակցությամբ ԱՄՆ եւ Իսրայելի օգտին լրտեսության գործի վերաբերյալ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ գլխավոր դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադի՝ ձերբակալվածները գաղտնի տեղեկատվություն են հավաքել երկրի հրթիռային բազաներից: Նա նշել է, որ բնապահպանական գործունեության պատրվակով կալանավորվածները երկրի ռազմավարական օբյեկտներում տեսախցիկներ են տեղադրել` իրանական հրթիռային ծրագիրն ուսումնասիրելու եւ օտարերկրյա գործակալներին տվյալներ փոխանցելու համար:

Գլխավոր դատախազը նաեւ հայտնել է, որ կալանավորվածներից մեկը կալանքի տակ գտնվելու ժամանակ ինքնասպանություն է գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ