News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ռազմական շքերթը կարող 10-ից մինչեւ 30 միլիոն դոլար արժենալ: Այս մասին Ներկայացուցիչների պալատի բյուջեի հանձնաժողովում հայտարարել է Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի տնօրեն Միք Մալվենին, հաղորդում է AP-ն:

Մալվենին ընդգծել է, որ դրանք շատ նախնական գնահատականներ են:

Նրա խոսքով՝ շքերթի տեւողությունից կախված  այն կարող է 10-ից մինչեւ 30 միլիոն դոլար արժենալ: Մալվենին նշել է, որ վարչությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Նրա խոսքով՝ վարչակազմի շքերթի գումարները պետք է Կոնգրեսի հատկացումներից կամ գոյություն ունեցող միջոցներից ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ