Հարավային Աֆրիկայում առյուծները հոշոտել են ենթադրյալ որսագողին, հաղորդում է AP-ն: Ումբաբաթի մասնավոր արգելոցի հայտարարության համաձայն, տղամարդը մահացել է անցյալ շաբաթ, դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ ուրիշ հետքեր, որոնք ցույց են տալիս, որ մահացածը հանցակիցներ է ունեցել: Բացի այդ, հայտնաբերվել է հանդերձանք եւ զենք:
