News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում Օդեսայի մարզի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին անձը հաստատող փաստաթուղթ է ստացել: Այս մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:

«Այսօր Ամստերդամում, վերջին շրջանում առաջին անգամ, ես իսկական փաստաթուղթ ունեցա, որը հաստատում է իմ ինքնությունը: Նիդերլանդներ ժամանելուց անմիջապես հետո ինձ անձը հաստատող փաստաթուղթ տվեցին, որը ԵՄ-ում բնակության եւ աշխատանքի իրավունք է տալիս, ամբողջ գործընթացը մի քանի րոպե տեւեց: Բայց ես ինչպես երբեւէ մտադիր եմ իմ ուկրաինակյան քաղաքացիությունը վերադարձնել», - նշել է նա:

Երկուշաբթի՝ փետրվարի 12-ին, Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան արտաքսեցին: Նա արդեն դատարանում բողոքարկել է Ուկրաինայի իշխանությունների որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ