Իտալական ավտոարտադրող Ferrari ընկերությունը Facevook-ի իր պաշտոնական էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ հրապարակային պրեմիերայից առաջ ցուցադրել է 488 GTB Special Series սուպերքարը: Պրեմիերան տեղի է ունենալու մարտի սկզբին Ժնեւի ավտոսրահում:
Նախնական տեղեկություններով, նորույթն ունի զգալիորեն արդիականացված 3,9 լիտրանոց V8 մխոցանի, 700 ձիաուժ հզորության շարժիչ: Այսպիսով, 488 GTB Special Series-ը կդառնա Ferrari-ի պատմության մեջ ամենահզոր մեքենան, գրում է Autonews-ը: