News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ինժեներները ռոբոուտիճին սովորեցրել են հաղթահարել փոսերը եւ բարձունքները, որոնք համեմատելի են նրա երկարությանը, դիտելով կենդանի ուտիճների նման խոչընդոտների հաղթահարման տեխնիկան: Մշակողները  ռոբոտի համար «պոչ» են ստեղծել, որը նրան օգնում է խոչընդոտի մոտենալիս բարձրացնել իրանի առջեւի մասը, հայտնում է Naked Science-ը: 

Ջոնս Հոփքինսի համալսարանի ինժեներները՝ Չեն Լիի ղեկավարությամբ լուծել են ռոբոուտիճների կողմից խոչընդոտները հաղթահարելու խնդիրը՝ հետեւելով, թե այս խնդիրն ինչպես են լուծում իսկական ուտիճները: Դրա համար նրանք փորձարկման 2 վահանակ են ստեղծել՝ խոչընդոտի 2 տեսակով. նրա մարնի երկարության 0,2-ից 1 հարաբերակցությամբ փոս, եւ բարձունք՝ մակերեւույթից մինչեւ ուտիճի մարմինը եղած հեռավորության 1-ից 4 հարաբերակցությամբ: Նրանք նաեւ ռոբոուտիճը 6 ոտքով են հավաքել, որոնք շարժման մեջ էին դրվում էլոկտրաշարժիչներով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ