ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վարչապետ Սինձո Աբեից հավաստիացումներն է ստացել այն մասին, որ Ճապոնիան ավելի շատ ներդրումներ կկատարի ԱՄՆ-ում, հաղորդում է AFP-ն:
«Այսօր առավոտյան ես հեռախոսազրույց ունեցա Ճապոնիայի վարչապետի հետ, եւ ես առաջարկեցի նրան ավելի շատ ներդրումներ կատարել եւ ավելի շատ գործարաններ բացել», - Սպիտակ տանը լրագրողներին եւ օրենսդիրներին ասել է Թրամփը:
«Նրանք Միչիգանում եւ այլ նահանգներում մի շարք գործարանների շինարարության մասին են հայտարարել, բայց մենք ուզում ենք ավելին ներգրավել», - շարունակել է նա՝ ավելացնելով, որ Աբեն խոստացել է անել այդ: