News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը Իրաքի վերակառուցման համար վարկերի եւ ներդրումների տեսքով շուրջ 30 մլրդ դոլար կտրամադրի: Համապատասխան պարտավորություններն ընդունվել են Քուվեյթում դոնոր երկրների եռօրյա միջազգային խորհրդաժողովի ժամանակ, հաղորդում է DW- ն:

Ամենաշատ գումարները հատկացվելու են Թուրքիայի (5 մլրդ դոլար), ԱՄՆ-ի (ավելի քան 3 մլրդ) եւ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների կողմից: Գերմանիան 350 մլն եվրո է խոստացել, Եվրամիությունը` 400 մլն եվրո: Ընդհանուր օգնության ծավալը, սակայն, ավելի քիչ է, քան Իրաքը հույս ուներ ստանալ:

Բաղդադում կառավարությունը հայտարարել է, որ Իրաքը ավերված ենթակառուցվածքը վերականգնելու համար մոտ 88 միլիարդ դոլարի կարիք ունի, ընդ որում այդ գումարի մեկ քառորդը՝ անհետաձգելի օգնության տեսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ