News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին օրերս այցելելով Երեւանի պետհամալսարան, եւ այդ այցի շրջանակում լրագրողների հարցերին պատասխանելով, արել էր մի շարք ուշագրավ հայտարարություններ, այդ թվում՝ Հայաստան-Իրան երկաթուղու վերաբերյալ: Իրանի դեսպանը հայտարարել էր, թե Իրանը կանի պատասխան քայլ, եթե Հայաստանն առաջ գա: Թեհրանի դիրքորոշումը նոր չէ, եւ Իրանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կառուցել երկաթուղու իր հատվածը, եթե Հայաստանը գտնի իր հատվածի ներդրողին: Հայաստան-Իրան երկաթուղին ծրագիր է, որ 2008 թվականին հռչակեց Սերժ Սարգսյանը, սակայն առ այսօր դրա ուղղությամբ չի կատարված որեւէ սկզբունքային քայլ:

Նախնական գնահատմամբ՝ դրա համար պետք է մոտ 3 միլիարդ դոլար: Միաժամանակ անկասկած է նաեւ, որ զուտ առեւտրային տեսանկյունից բավականին բարդ է գտնել ներդրող, քանի որ Հայաստան-Իրան երկաթուղին զուտ երկկողմ կամ առավելագույնը եռակողմ՝ Իրան-Հայաստան-Վրաստան նշանակությունից այն կողմ ունի այլընտրանքներ, ավելի էժան, մի մասը արդեն գործող: Այդ տեսանկյունից ակնհայտ է, որ ներդրումը կարող է լինել քաղաքական:

Իսկ ո՞վ Հայաստանում կներդնի 3 միլիարդ քաղաքականության մեջ, եթե, մեղմ ասած, կան կասկածներ, որ Հայաստանը իրականում ռուսական քաղաքականության մաս է, ոչ թե ինքնուրույն քաղաքական սուբյեկտ: Ահա այստեղ է, որ խնդիրը պահանջում է Հայաստանի առաջին քայլը եւ այդ քայլը պետք է լինի ազդակ ոչ միայն Իրանին, այլ նաեւ հնարավոր այլ շահագրգիռ սուբյեկտների, օրինակ՝ Չինաստանին, որը Երեւանում կառուցում է Եվրասիական տարածաշրջանի իր ամենամեծ դեսպանատունը:

Ըստ այդմ, Չինաստանն առնվազն հավակնորդ է Հայաստանում ռազմավարական նախագծերում «քաղաքական» ներդրում անելու, եթե լինեն ազդակներ: Այստեղ հարցն այն է, որ Հայաստանը բացի նախագահական ուղերձով հռչակելուց, նաեւ կարողանա կոնկրետ քայլ կատարել ռազմավարական այդ նախագծի ուղղությամբ:

Իրանի դեսպանի ակնարկը այդ իմաստով շատ թափանցիկ է՝ կատարել գործնական քայլ, որպես ինքնուրույն քաղաքականության հավաստիացում: Դա ունենալու է թե՛ ներքին, թե՛ արտաքին գեներատիվ կարողություն եւ էֆեկտ: Ընդ որում, տվյալ պարագայում խնդիրն անգամ Հայաստան-Իրան երկաթուղին էլ չէ, այլ որեւէ այլ ռազմավարական նշանակության նախագծի իրականացում, որով կապրի երկիրը, հասարակությունը: Դա կարող է լինել թեկուզ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, կամ որեւէ այլ՝ նոր գաղափար, որը սակայն կունենա ռազմավարական նշանակություն եւ հեռանկար ռեգիոնալ իմաստով, դառնալով Հայաստանի ինքնիշխան պետականության ցուցիչը:

Երբ Հայաստանը թեւակոխում էր անկախ պետականության հակասական ընթացքի երրորդ տասնամյակ, թեւակոխում էր բավական արյունալի անցումով՝ Մարտի 1-ի ողբերգությամբ, քաղաքական կանյուկտուրան Սերժ Սարգսյանին մղեց երեք խոշոր նախագծերի հռչակման՝ երկաթուղին, Համահայկական բանկն ու նոր ատոմակայանը: Ու թեեւ դրանք կոնյուկտուրային թելադրանքով արված հռչակումներ էին, այդուհանդերձ, ժամանակի եւ տարածության պատմական կտրվածքով դրանք վաղուց պահանջված էին անկախ պետականության երկու տասնամյակից հետո: Սակայն քանի որ շարժիչ ուժը հենց կոնյուկտուրան էր, այդ նպատակներից որեւէ մեկը գործնականում չդարձավ գոնե սկսված նոր իրականություն:

Ներկայումս Հայաստանը թեւակոխում է երրորդ տասնամյակ, կրկին անցումային որոշակի «էպոխալ» մի շրջան, որը հուսանք չի լինի ողբերգության եւ արյան հաշվին: Նոր տասնամյակն անկասկած շատ ավելի բազմաշերտ եւ հիմնարար է իր խորքային բաղադրիչներով, որոնք դարձյալ բախման մեջ են կոնյուկտուրային խնդիրների հետ, միաժամանակ պարունակելով ռազմավարական մասշտաբի հրամայականներ: Կա՞ իշխանության պաշարում որեւէ նոր գաղափար՝ ներս եւ դուրս ուղղված, եւ արդյո՞ք այս անգամ այդ գաղափարը չի մնա ներսի եւ դրսի արանքում, դառնալով, կրելով կոնյուկտուրայի փոշին, թե՞ Հայաստանում կբարձրանա այդ գաղափարի իրագործման փոշին: Երեքը պետք չէ, գոնե մեկը, բայց գործնական մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ով է, ի վերջո, դառնալու Երեւանի քաղաքապետ. գնդակը Հայկ Մարությանի թիմակիցների դաշտում է
Արդյունքում Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որին եթե...
«Հրապարակ». ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ
Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն...
«Հրապարակ». Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք
Ոմանք կոչ են անում Մայր Աթոռին՝ հայտարարություն տարածել, եկեղեցիների զանգերը հնչեցնել...
«Ժողովուրդ». Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան
Այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե...
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ
Նրանք փակ սենյակներում նստած՝ էկրանի մոտ հետեւում են, թե դեպքերն ինչպես են զարգանում...
«Հրապարակ». Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել
Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ...
Ամենաշատ