News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»  թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը չի շտապում տեսակետ հայտնել նախօրեին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Հասարակական-քաղաքական հնչեղություն ստացած ցանկացած իրադարձություն քննարկվում է նաեւ կուսակցության ներսում: Ձեր մատնանշած միջադեպի վերաբերյալ կողմերը դիմել են իրավապահ մարմիններին, այդ իսկ պատճառով մինչեւ քննության ավարտը հարկ ենք համարում զերծ մնալ որեւէ մեկնաբանությունից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ասել է Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Մինչդեռ, նկատենք, որ Ս. Սարգսյանի արձագանքը տվյալ դեպքում շատ կարեւոր է: Սա մեկ պարզ պատճառով. ավագանու նիստում տեղի ունեցածի մեղավորն անձամբ ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Ի վերջո, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ընդամենը բարձրացրել էին Նուբարաշեն համայնքի խնդիրները եւ որպես ասվածի ապացույց` ցանկանում էին կոյուղաջրով լցված տարաները դնել քաղաքապետի սեղանին:

Բայց Տարոն Մարգարյանը «Դեմնե՛րն առեք, դեմնե՛րն առեք, շուտ, շուտ» կարգադրությամբ լարեց իրավիճակը` սադրելով ողջ ծեծկռտուքը: Իսկ եթե քաղաքապետը կարողանար հաղթահարել բնազդային վախն ու տիրապետել իրեն, եթե չկարգադրեր կողմնակիցներին ԵԾ ներկայացուցիչների «դեմն առնել», նրանք տարաները կթողնեին քաղաքապետի սեղանին ու կհեռանային: Իսկ եթե անկանխատեսելի ինչ-որ բան տեղի ունենար, Տարոն Մարգարյանը պարտավոր էր «դեմն առնելու» համար դահլիճ հրավիրել քաղաքապետի կամ քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներին:

Մեկ փաստ էլ. Տ. Մարգարյանի երդմնակալության օրը Սերժ Սարգսյանն ասել էր. «Տարո՛ն ջան, Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես»: Մեկ տարի չանցած պետք է փաստենք` Տ. Մարգարյանը ոչ միայն հիասթափեցնում է, այլեւ խայտառակում է ամենքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ով է, ի վերջո, դառնալու Երեւանի քաղաքապետ. գնդակը Հայկ Մարությանի թիմակիցների դաշտում է
Արդյունքում Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որին եթե...
«Հրապարակ». ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ
Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն...
«Հրապարակ». Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք
Ոմանք կոչ են անում Մայր Աթոռին՝ հայտարարություն տարածել, եկեղեցիների զանգերը հնչեցնել...
«Ժողովուրդ». Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան
Այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե...
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ
Նրանք փակ սենյակներում նստած՝ էկրանի մոտ հետեւում են, թե դեպքերն ինչպես են զարգանում...
«Հրապարակ». Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել
Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ...
Ամենաշատ