News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ես ոչ մի տեղ չեմ արտագաղթել, Հայաստանում եմ իմ բիզնեսներով»,- երեկ մեր լրագրողին ասել է նախկին ՀՀԿ-ական, հետագայում ԲՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը, որը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո տեւական ժամանակ անհետացել էր «ռադարներից»՝ կապի դուրս չէր գալիս որեւէ մեկի հետ։ Ավելին՝ տեղեկություններ կային, որ նա Գագիկ Ծառուկյանի ահից արտագաղթել է Հայաստանից։

Արագածոտնի մարզում, հիշեցնենք, նա Ծառուկյանի թիմից ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն էր, սակայն ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի դիմումների թվում նաեւ Խաչիկ Մանուկյանինն էր, ով փորձեց հրաժարվել դիմումից, բայց չհաջողվեց։ Նրա փոխարեն խորհրդարան գնաց Ծառուկյանի ընկերոջ դուստը՝ Նորա Առուստամյանը։ «Ինչո՞ւ չպայքարեցիք» հարցին երեկ Մանուկյանը չպատասխանեց՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, հիմա ինքն ընդմիջման է, չի կարող խոսել, եւ նորից վստահեցրեց, որ չի արտագաղթելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ով է, ի վերջո, դառնալու Երեւանի քաղաքապետ. գնդակը Հայկ Մարությանի թիմակիցների դաշտում է
Արդյունքում Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որին եթե...
«Հրապարակ». ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ
Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն...
«Հրապարակ». Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք
Ոմանք կոչ են անում Մայր Աթոռին՝ հայտարարություն տարածել, եկեղեցիների զանգերը հնչեցնել...
«Ժողովուրդ». Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան
Այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե...
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ
Նրանք փակ սենյակներում նստած՝ էկրանի մոտ հետեւում են, թե դեպքերն ինչպես են զարգանում...
«Հրապարակ». Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել
Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ...
Ամենաշատ