News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին հայտնել են Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:

Իրականություն դարձան այն կանխատեսումները, որ Ռուսաստանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները կարող են ավելի լայն աշխարհագրություն ստանալ եւ տարածվել մասնավորապես այն երկրների վրա, որոնք գործարքներ են կատարում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ:

Սակայն ԱՄՆ դեսպանատան ծանուցումն, անշուշտ, ավելի գլոբալ համատեքստ ունի եւ ուղղակի հետեւանքներ կարող է ունենալ ԼՂ խնդրի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Բանն այն է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ավելի մեծ ծավալ ունի Ադրբեջանը, որը Մոսկվայի հետ կնքել է հինգ միլիարդ դոլարը գերազանցող պայմանագրեր, ու կասկածից վեր է, որ ԱՄՆ իշխանությունները համապատասխան ծանուցում են ուղարկել նաեւ Ադրբեջանի իշխանություններին:

Մոսկվան տարածաշրջանում իր առանցքային դերակատարությունը պահպանում է հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարելու ճանապարհով: Ըստ էության՝ Ռուսաստանը տարածաշրջանը միլիտարիզացնելու միջոցով իրականացնում է, այսպես կոչված, մենեջմենթ ԼՂ հակամարտության գործընթացում: Բնականաբար, նման իրավիճակը ոչ միայն չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, այլեւ իր մեջ պատերազմի վերսկսման մեծ ռիսկեր է պարունակում՝ ինչպես դա եղավ 2016-ի ապրիլին:

Հատկապես այս լույսի ներքո Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի դեմ ամերիկյան պատժամիջոցները ու դրա հնարավոր անդրադարձները Հայաստանի ու Ադրբեջանի վրա էական ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանում՝ միլիտարիզացիայի աճը զսպելու, պատերազմի ռիսկերը փոքրացնելու եւ կարգավորման գործընթացին նոր ազդակ հաղորդելու համար: Սա նաեւ ուղերձ  է, որ ԼՂ հարցում շուտով կարող ենք ականատես լինել ԱՄՆ-ի ավելի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականության, որն ուղղված կլինի տարածաշրջանում անվտանգության որոշակի երաշխիքների ստեղծմանը՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հենքով:

Մյուս կողմից՝ նոր իրավիճակը, ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգը, Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավոր սահմանափակումները մեր երկրի համար լրացուցիչ ռիսկեր եւ մարտահրավեր են ծնում, որովհետեւ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը, մեղմ ասած, դիվերսիֆիկացված չէ: Սա մի կողմից՝ ռուսական տոտալ ազդեցության հետեւանք է, մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսական պոտենցիալը թույլ չի տալիս ակտիվություն ցուցաբերել այլ ուղղություններով:

Ադրբեջանն այս առումով շատ ավելի շահեկան իրավիճակում է. չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն է Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարը՝ Բաքուն ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն աշխարհագրություն ունի: Մյուս կողմից՝ ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգն էապես սահմանափակում է պատերազմ սանձազերծելու Բաքվի հնարավորությունները՝ առնվազն քաղաքական հարթության վրա:

Հայաստանի իշխանությունները պետք է շատ շրջահայաց լինեն եւ հավասարակշիռ քաղաքականության շնորհիվ մի կողմից՝ կարողանան խույս տալ ամերիկյան պատժամիջոցներից, մյուս կողմից՝ լուծեն անվտանգության կենսական խնդիրը՝ արտաքին քաղաքականության եւ ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացման ճանապարհով:

Ռուսաստան-Արեւմուտք հակադրությունը եւ մասնավորապես ամերիկյան պատժամիջոցներն իրենց խորքային հետեւանքներն են ունենալու մեր տարածաշրջանում՝ ստեղծելով որակապես նոր իրավիճակ, որը Հայաստանի համար ծնում է նոր ռիսկեր, բայց նաեւ՝ հնարավորություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ