News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում ամենագաղտնիացված հետախուզական գերատեսչություններից մեկի՝ Ազգային անվտանգության գործակալության նոր տնօրեն է նշանակել գեներալ-լեյտենանտ Փոլ Նակասոնեին: Համապատասխան հաղորդագրությունը երեքշաբթի Twitter-ի իր էջում հրապարակել էր ԱՄՆ նախագահի հատուկ օգնական եւ Սպիտակ տան կիբերանվտանգության հարցերով համակարգող Ռոբ Ջոյսը, որն ինքը նախկինում ԱԱԳ աշխատակից է եղել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նակասոնեն, որի նշանակումը դեռեւս պետք է Սենատը հաստատի, միաժամանակ կղեկավարի ԱՄՆ ԶՈՒ Կիբերհրամանատարությունը:

«Երկու հատուկ կազմակերպությունների համար արտասովոր թեկնածու,- նշել է Ջոյսը: - Նա կիբերանվտանգության ապահովման ոլորտում մեծ փորձ ունի»:

54-ամյա Նակասոնեն 2016 թվականի հոկտեմբերից ղեկավարում է ԱՄՆ Բանակի  (ցամաքային զորքերի) Կիբերհրամանատարությունը:

ԱԱԳ ներկայիս տնօրեն եւ ԶՈՒ Կիբերհրամանատարության ղեկավար, ծովակալ Մայքլ Ռոջերսը, որն այս պաշտոնները զբաղեցնում է 2014 թվականից, հունվարի սկզբին հայտարարել էր գարնանը հրաժարական տալու մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ