News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր անչափահաս երկու երեխայի բնակության վայրի վերաբերյալ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կայացրած որոշման վերանայման հարցում:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ դիմումատուի՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, երեխաների բնակության վայր սահմանելով ծնողներից մեկի մոտ, հաշվի չի առել հոգեբանի մասնագիտական կարծիքը, հետեւաբար եզրակացությունը չի բխում անչափահաս երեխաների շահերից:

Քննարկման ընթացակարգի շրջանակում համապատասխան հիմնավորմամբ գրություն է հասցեագրվել Երեւանի քաղաքապետարան՝ առաջարկելով  խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նիստում քննարկել երեւան եկած նոր հանգամանքները, հաշվի առնել հոգեբանի կարծիքը եւ, ըստ այդմ, ներկայացնել նոր եզրակացություն:

Արդյունքում, երեխաների բնակության վայրը սահմանվել է մյուս ծնողի մոտ:

Տպել
Ամենաշատ