News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի ամենահարուստ քաղաքացիների ունեցվածքն ամբողջությամբ վերցված հոկտեմբերի վերջին կազմել 1,2 տրիլիոն դոլար, որը 26 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, հաղորդում է Forbes-ը։ 

Forbes-ը հրապարակել է Չինաստանի 400 ամենահարուստ մարդկանց հերթական ցուցակը եւ նրանք բոլորը միլիարդատերեր են։ 

Ցուցակը գլխավորում է China Evergrande Group ռիելթորական եւ դեւելոփերական ընկերության ղեկավար Հուեյ Կա Յանը 42,5 միլիարդ դոլար ունեցվածքով։ Մեկ տարվա ընթացքում նա իններորդ հարիզոնականից դիրքերը բարելավել է՝ դառնալով առաջատար։ Նրա ընկերության կապիտալիզացիան ավելացել է 469 տոկոսով, ինչը գործարարին հարստացրել է 33 միլիարդ դոլարով։ 

Երկրորդ տեղը զբաղեցնում է WeChat մեսենջերը մշակած Tencent Holdings ինտերնետ հսկայի ղեկավար Մա Հուաթենը  (39 միլարդ դոլարով), որն իր ունեցվածքին ավելացրել է 14,5 միլիարդ դոլար։ Եռյակն ավարտում է Alibaba առեւտրային հարթակի սեփականատեր Ջեք Ման (38,6 միլիարդ դոլարով), որը հարստացել է 10 միլիարդ դոլարով։ 

Ցուցակում չորրորդ տեղն է զբաղեցնուեւմ Վան Ցզյանլին(25,2 միլիարդ դոլարով), որն, ի դեպ, նախորդ տարի առաջատարն էր։
Ցուցակում ներառված են նաեւ Sunac China Holdings դեւելոփերային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սուն Հունբին, Beijing Byte-Dance Technology սթարտափի հիմնադիր Չժան Իմինը եւ այլն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ