News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին եւ նրա հետ քննարկել մի շարք հարցեր:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի եւ ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես, նախարարն անդրադարձել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածի շինարարությանը: Նա նշել է, որ ուրախ կլինի ֆրանսիական ճանապարհաշինական ընկերություններին եւս ներգրավված տեսնել պետություն-մասնավոր հատված համագործակցության ձեւաչափով նախատեսվող այդ ճանապարհաշինական ծրագրի մրցութային գործընթացներում:

Վահան Մարտիրոսյանը դեսպանին ներկայացրել է նաեւ Հայաստանի տարածքում միասնական տրանսպորտային ցանցի ներդրման ծրագիրը՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը եւս ակնկալում է միասնական տրանսպորտային օպերատորի ընտրության մրցույթում:

Նախարարն անդրադարձել է հեռահաղորդակցության եւ կիբերանվտանգության ոլորտներում եւ Հայաստանում տարածաշրջանային «Data center»-ի կառուցման ծրագրի շուրջ համագործակցության հնարավորություններին:

Դեսպանն էլ իր հերթին ընդգծել է, որ հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման բարձր մակարդակը չի վրիպել ոչ միայն իրենց, այլեւ ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների աչքից:

Նախարարը նշել է, որ չնայած բարձր է գնահատում ֆրանսիական ընկերությունների համագործակցությունը հայ մասնագետների հետ, սակայն ուրախ կլինի տեսնել ֆրանսիական ՏՏ ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաները Հայաստանում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հոկտեմբերին Հայաստանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի մանրամասները:

Վահան Մարտիրոսյանը նշել է, որ, մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ, ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում կապի ապահովման միջոցներ եւ հեռարձակման բարձր որակ ապահովելու համար:

Նախարարը նաեւ հայտնել է, որ կաբելային հեռուստատեսային ծառայություններ մատուցող օպերատորներն արդեն իսկ իրենց ծրագրերում ներառել են ֆրանկոֆոն «Թիվի 5» հեռուստաալիքի հեռարձակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ