News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին:

«Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության ու արդարության ապահովման  գործընթացում կարեւոր դերակատարություն ունի բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը: Չնայած նախկինում ձեռնարկած որոշ միջոցների` ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաեւ նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով, մՄասնավորապես, հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չէ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության գործընթացի կազմակերպման ու մոնիթորինգային համակարգը:

Վարչապետը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում  համատեղ մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես  փոփոխմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի ու բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման ոլորտային պատասխանատվության շրջանակի հստեկեցման, ինչպես նաեւ գործընթացի թվայնացման ու էլեկտրոնային առողջապահության  համակարգին համակցման հարցերին:

«Նախնական մենք քննարկել ենք դա սոցապ նախարարի ու առողջապահության նախարարության հետ, այն ուրվագիծը, որ իրենք առաջարկում են, պրինցիպիալ, որակապես փոխելու է այդ ոլորտը: Այնպես որ` մեկ ամսվա ժամկետի մեջ վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ», - ասաց Կարեն Կարապետյանը:

Տպել
Ամենաշատ