News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի թվային փոխակերպման միջազգային ցուցանիշները բավարար չեն, մենք անտրամաբանական հետ ենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝  անդրադառնալով թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշներին եւ գործողություներին:

Նրա խոսքով, Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների եւ մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ:

«Զուգահեռաբար հարկավոր է նաեւ ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին եւ «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեններին երկու ամսվա ընթացքում գույքագրել եւ մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային  թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանն ու առաջընթացի ապահովմանը, մեկամսյա ժամկետում ամփոփել եւ արձանագրել առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ  պետական ծառայությունների շրջանակը եւ դրանք ներկայացնել Կառավարության աշխատակազմ:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին Կարեն Կարապետյանը կոչ արեց ստանձնել տեղեկատվության եւ հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման եւ  օժանդակության տրամադրման համապատասխան մարմինների մասնագիտական գործառույթ: Նա նաեւ առաջարկեց Ազգային վիճակագրական ծառայության պետին եւս մասնակից լինել այս գործընթացին:

«Այս վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք: Այսինքն՝ ոչ թե հետ ենք, որ մեր վիճակն է այսքան վատ, այլ որովհետեւ ուղակի ռեգուլյար անհրաժեշտ ինֆորմացիան չենք տրամադրել: Այդ իսկ պատճառով մենք պայմանավորվել ենք, եւ ես պարոն Գաբրիելյանին խնդրել եմ բոլոր նման վարկանիշների հետ կապված ամփոփենք, կոնկրետ պատասխանատու նշանակվի, որ վաղը մյուս օրը հասկանանք, թե ով է թերացել իր աշխատանքի մեջ»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ