News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Վնեշէկոնոմբանկ»-ի ղեկավար Սերգեյ Գորկովը բացատրել է «ՖԿ Օտկրիտիե» բանկի նախկին նախագահ Ռուբեն Աղանբեգյանի նշանակումը «ՎԵԲ Կապիտալ»-ի խորհրդատուի պաշտոնում պետական կորպորացիայի ներսում ներդրումային մոդելի մշակման անհրաժեշտությամբ: Ղեկավար պաշտոնների մասին խոսք չկա, Սոչիում ներդրումային ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշել է Գորկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ Ռուբեն Աղանբեգյանը Վնեշէկոնոմբանկի ներդրումային ընկերության՝ «ՎԵԲ Կապիտալ»-ի, գլխավոր տնօրենի խորհրդական է նշանակվել:

«Նա եկել էր որպես խորհրդատու, մենք եւ ինքը՝ Ռուբենը, ծրագիր չունենք վարչական պաշտոնի առումով: Մենք նրան հրավիրել ենք, քանի որ նոր հայեցակարգ ունենք, որն այժմ ձեւավորվում ենք: Սա ներդրումային տրամաբանության հայեցակարգ է, ուստի մեզ մարդիկ էին պետք, ովքեր ոչ թե պաշտոններով, այլ կյանքի իրենց գիտելիքներով կարող են հուշել, օգնել եւ այլն:

Ես խնդրեցի Ռուբենին գալ նոյեմբերին, մենք բանակցություններ ունեցանք ներդրումային այս տրամաբանության ձեւավորման շուրջ: Նա մեզ մոտ հանդես է գալիս որպես խորհրդատու: Թիմի փոփոխության, ղեկավարության նոր բլոկի ձեւավորման մասին որեւէ խոսք չկա», - ասել է Գորկովը:

Նշենք, որ Աղանբեգյանը մինչեւ 2017 թվականի սեպտեմբերը զբաղեցնում էր Ռուսաստանի կենտրոնական բանկի սանացիայի տակ առնված «ՖԿ Օտկրիտիե» բանկի նախագահի պաշտոնը: Տարբեր ժամանակներում նա նաեւ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Տրոյկա դիալոգ»-ում, «Ռենեսանս Կապիտալ» խմբում եւ Մոսկովյան բորսայում, ինչպես նաեւ «Օտկրիտիե Հոլդինգ»-ի բաժնետերերից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ