News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շրջակա միջավայրի պարբերաբար անցկացվող մոնիթորինգը չի պարունակում արձանագրված խնդիրների լուծման վերլուծություններ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով շրջակա միջավայրի մոնիթորինգին:

Նրա խոսքով, Բնապահպանության նախարարության կողմից եռամսակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի մոնիթորինգի մասին հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի ու ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի վերաբերյալ տեղեկություններ. «Միաժամանակ, նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների  վերացման լուծումների վերաբերյալ վերլուծություններ: Օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ եւ գործուն մեխանիզմներ»:

Կարեն Կարապետյանը Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում արձանագրված խնդիրների եւ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաեւ կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց կատարումն ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին վարչապետը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից վեր հանված խնդիրների նվազեցմանն եւ բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ:

«Մենք Բնապահպանության նախարարության հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ գոյություն ունեն համայնքներ, որ ամեն տարի Բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Բայց այդ նյութից հասկանալի չէ՝ համայնքապետն ինչ պետք է անի, հասկանալի չէ՝ պատճառը որտեղից է եւ դա կրում է, չգիտեմ ինչ բովանդակություն: Այսինքն՝ ֆիքսում ենք, որեւէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում: Պետք է ամեն ինչ լինի հստակ հաշվելի ու հասկանալի, այդ իսկ պատճառով, պարոն Մինասյան, հստակ ձեւակերպեք», - դիմելով նախարար Արծվիկ Մինասյանին՝ ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ