News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փետրվարի 27-ին մեկնարկող ԱԺ հերթական քառօրյա նիստերի ավարտից հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում նշեց նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Առաջարկում ենք 2 օր լրացուցիչ տրամադրել գործընկերներին՝ օրակարգի վերաբերյալ առաջարկների համար: Խոսքը վերաբերում է հատկապես այն օրինագծերին, որոնք կարեւորվում են սահմանադրության ամբողջ ուժով գործելու հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախնկան տեղեկություններով ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում տեղի կունենա մարտի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ