News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրական գնաճը, որ իրենց մաշկի վրա զգում են քաղաքացիները, մոտավորապես 10 անգամ ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարվածը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրել է, որ այսօր՝ փետրվարի 15-ին, ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նիստում ներկայացնելու է փետրվարի 16-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում քննարկվող Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նշենք, որ այն վերաբերում է թանկացումներին:

«Չափազանց հետաքրքիր նիստ է սպասվում, որտեղ կփորձեմ ապացուցել, որ իրական գնաճը, որ իրենց մաշկի վրա զգում են քաղաքացիները, մոտավորապես 10 անգամ ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարվածը», - նշել է է Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք»-ի նախաձեռնությամբ թանկացումներին նվիրված ԱԺ արտահերթ նիստ է կայանալու: Արտահերթ նիստի պահանջով ստորագրահավաքին միացել էր նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը, ինչն էլ թույլ էր տվել հավաքել անհրաժեշտ 27 ստորագրությունը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այս առնչությամբ հայտարարել է, որ իրենք չեն բոյկոտի եւ չեն տապալի նիստը, այլ կմասնակցեն եւ եւս մեկ անգամ կներկայացնեն իրենց փաստարկներն ու հիմնավորումները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ