News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Հնագետներն աննախադեպ հայտնագործություն են կատարել՝ սաուդյան անապատի ավազուտներում բնական մեծությամբ ուղտերի քանդակներ հայտնաբերելով, որոնք, նախնական գնահատականներով, 2000 տարեկան են:

Այս տարածաշրջանում հնագետներն արդեն ուղտերի պատկերների հանդիպել էին, սակայն վերջին գտածոն ներկայացվում է որպես չափերով աննախադեպ: Ֆրանսիացի եւ սաուդցի հնագետները Սաուդյան Արաբիայի հյուսիս-արեւմուտքում ժեռուտ կառուցվածքների վրա կենդանիների ուրվագծեր են նկատել:

Հայտնի չէ, թե ինչու են հնագույն նկարիչները որոշել ուղտեր փորագրել անմարդաբնակ տեղանքի ժայռերի վրա: Հնարավոր է, որ այս հատվածում ինչ-որ ժամանակ սրբավայր է եղել, հայտնում է The Daily Mail-ը:

Արաբական տարածաշրջանում հնագույն գեղարվեստական ստեղծագործությունների առավել տարածված թեմատիկան ռազմամարտերի, որսերի կամ կենդանիների միգրացիայի տեսարաններն են, ինչպես նաեւ կենդանակերպ առասպելական էակների պատկերները: Ինչպես խոստովանում են հնագետները, ուղտերը բոլոր հայտնի եւ տարածաշրջանի համար սովորական հրաշալի տեխնիկայով են կատարված:

Անապատում դրանց տեղադրությունը եւ քարավանների երթուղիներին մերձ լինելը հուշում է, որ քանդակները, հավանաբար, զարդարել են կայանատեղի, որը նախատեսված էր հոգնած ճամփորդների եւ նրանց ուղտերի համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ