News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնակնների կողմից հայտնաբերված մամոնտների ոտնահետքերը վկայում են, որ այս խոշոր կենդանիները հոգ են տարել իրենց ցեղատեսակի տարեց անդամների մասին։ 
43 000 տարի առաջ մնացած մամոնտների հետքերը ժամանակակից Օրեգոն նահանգի հողին հայտնաբերվել է 2014 թվականին։ Ընդհանուր առմամբ, նրանք հայտանբերել են մամոնտների  117 ոտնահետքեր, որոնցից նրանց հըետաքրքրել է 20-ը, հաղորդում է Daily Mail-ը։ 
Գիտնակնների խոսքով՝ դրանց ուսումնասիրությունից երեւում է, որ մամոնտին մշտապես մոտեցել են երկու այլ մամոնտներ։ 

«Դրանք երիտասարդ մամոնտներն են, որոնք, հնարավոր է, փոխգործակցել են վիրավոր հասուն էգի հտ։ Նրանք բազմիցս վերադառնում էին նրա մոտ, գուցե, նրա դանդաղ շարժմամբ անհանգստացած», — նշում է պրոֆեսորը՝ հավելելով, որ նմանատիպ վարքագիծ է նկատվում նաեւ աֆրիկյան փղերի մոտ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ