News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանում այսուհետ վաճառվելու է բացառապես սպանդանոցների միջով անցած կենդանական ծագման արտադրանքը: Համապատասխան որոշումը հաստատվել է փետրվարի 15-ին կայացած ՀՀ կառավարության նիստին:

Ծրագիրը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով՝ երկրում անհրաժեշտ է 40-70 սպանդանոց ստեղծել՝ մորթման ամբողջ գործընթացը կազմակերպելու եւ հանրապետության տարածքում սպանդանոցները հավասարաչափ բաշխելու համար: Պարտադիր մորթման ներդրման գործընթացը փուլերով կընթանա` ոլորտների սահմանմամբ:

Պետական գնումների շրջանակներում ապրանքների սպառման համար սպանդանոցներում պարտադիր մորթման վերաբերյալ պահանջի կատարման վերջնաժամկետը ուժի մեջ է 2018 թվականի մարտի 1-ից, իսկ  մսամթերքի արտադրության (տեղական ծագման հումքի օգտագործմամբ), մսամթերքի արտահանման, հանրային սննդի մայրաքաղաքային եւ մարզային հաստատություններում, ապրանքների վաճառքի եւ իրացման կետերում՝  2018 թվականի հուլիսի 1-ից:

Այս պահին երկրում 17 սպանդանոց է գործում: Ընդ որում, 30 ձեռնարկատեր դիմել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը սպանդանոցների կառուցման հայտերով: Եւս 7-ին տարածքներ են հատկացվել  Փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցության ազգային կենտրոնի խորհրդատվական ծրագրի շրջանակներում սպանդանոցների կառուցման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ