News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի կյորլինգիստ Թայլեր Ջորջը Օլիմպիական խաղերին ճղճղված սպորտային կոշիկներով է մասնակցում, որոնք 8 տարի օգտագործման հետեւանքով ամբողջությամբ անցքերով են պատվել, հայտնում է The New York Times-ը: Ինչպես նշել է սպորտսմենը, դրանք առեւտրի կենտրոնից գնված սովորական սպորտային կոշիկներ են: Ջորջն ինքնուրույն է կոշիկներին տեֆլոնային շերտ կպցրել, որն օգնում է սահել սառույցի վրա:

Ամերիկացին չի փոխում կոշիկները, քանի որ երկար ժամանակ կպահանջվի նոր զույգին սովորելու համար: Կոշիկները փոխարինելու երկու փորձերն էլ անհաջող են եղել: Բացի այդ, մարզիկը կոշիկները վերանորոգման չի տալիս, քանի որ չի ցանկանում անգամ մի քանի օրով բաժանվել դրանցից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ