News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորքի նստավայրում այսօր՝ փետրվարի 15-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը միայն մեկ ամբաստանյալի ներկայությամբ:

Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամների պայմանագրային փաստաբանները շարունակում են գործադուլը ևայսօր նույնպես դատարան չեն ներկայացել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց նիստը շարունակել միայն հանրային պաշտպանների մասնակցությամբ:

Դատավորը հայտարարեց, որ դադարեցվել են հանրային պաշտպաններ Անուշ Մխիթարյանի և Լուսինե Գալստյանի լիազորությունները:

Դրանից հետո դատարանը որոշեց «Սասնա ծռեր»-ի անդամ Վարդգես Գևորգյանըին դատական նիստերի դահլիճ բերել եւ տեղեկացնել, որ նրան հանրային պաշտպան է տրամադրվում:

 Նշենք, որ «Սասնա ծռեր»-ից միայն Արմեն Լամբարյանն է դահլիճում, մնացած 10 անդամի նկատմամբ դատավորը սանկցիա է կիրառել՝ հեռացնելով դատական նիստերի դահլիճից:

Այս պահին մեղադրողն ընթերցում է գործում առկա ապացույցները:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նկատողություն արեց Արմեն Լամբարյանին, ով զրուցում էր հանրային պաշտպանի հետ եւ ասսաց, որ թույլատրում է խոսել, բայց թող ցածր խոսի, առանց դատը խանգարելու:

Դատաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ