News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի 200 բնակիչներ նամակով դիմել են ՀՀ ԱԺ պատգամավորներին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան անվավեր համարելու առաջարկով:

Նամակում. Մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պատգամավորներ,

խնդրում ենք կազմել պատգամավորական ժամանակավոր հանձնաժողով` մեր բարձրացրած խնդիրներին լուծում տալու համար: «Թեղուտ» ՓԲԸ-ն տարիներ շարունակ մեզ պատճառում է տնտեսական վնասներ եւ հրաժարվում է փոխհատուցում տալուց: Մեր հողերը, շենք-շինությունները յուրացրեց առանց համարժեք փոխհատուցման: Հայաստանում անտառները վաճառքի ենթակա չեն, բայց «Թեղուտ» ՓԲԸ-ն տարբեր տարիների կեղծված փաստաթղթերով եւ սեփականության իրավունքով հեկտարը 357.000-225.000 դրամով գնել է տասնյակ հեկտար անտառներ: Պահանջում ենք այդ կեղծ գործարքները համարել անվավեր:

Դեբեդի ավազանից առանց լիցենզիայի հարյուր հազարավոր խորամետր ավազ է արդյունահանվել:

Թեղուտ գյուղը գազաֆիկացնելու փոխարեն «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողից Թեղուտ միացնող գազատարը ապամոնտաժեց: Տարիներ առաջ կառուցած շենք-շինությունները կադաստրում չգրանցելով` խուսափեց գույքահարկ մուծելուց: Համայնքապետարանից վարձակալությամբ վերցրած հողերի յուրաքանչյուր մ2-ին տարեկան վճարում է 7,2 դրամ, երբ մեկ ուրիշ կազմակերպություն նույն տարածքում 400 անգամ ավել է վճարում:

Պոչամբարի կիրճի սեւահողը մնում է պոչանքի տակ: Հետագայում ռեկուլտիվացիայի համար 150.000մ3 սեւահող է պահանջվելու:

«Թեղուտ» ՓԲԸ-ն հանքի շահագործման ժամանակ առաջացող տնտեսական իրական վնասները թաքցնելով է լիցենզիա ստացել: Քանի որ հանքի շահագործման լիցենզիան ձեռք է բերվել խաբեության միջոցով, եւ շահագործումն էլ կատարվում է շրջակա միջավայրին ու բնակչությանը վնասներ պատճառելով, առաջարկում ենք «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան համարել անվավեր»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ