Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ քննչական գործողություններ է իրականացնում երկրում քաղաքական գործունեությամբ զբաղվողների նկատմամաբ: Այս մասին «Մեդիա Կենտրոնում» Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի դեմ առաջադրված մեղադրանքների եւ այդ գործով պաշտպանների մտահոգությունների թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սակունցը:
Սա, ըստ նրա, եւս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ ՀՀ ԱԱԾ-ն այն մարմինն է, որի վրա այս կամ այն քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիայի գործառույթ է դրված: «Ոստիկանությունը եւ բոլոր մյուսները պարզապես մեխանիզմ են, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ցանկացած լրացուցիչ գործողություն իրականացնել», - բացատրեց Սաքունցը:
Ընդ որում, նրա կարծիքով, Ազգային անվտանգության ծառայության՝ պետության կողմից այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ օպերատիվ-քննչական գործողությունների իրականացման համար օգտագործումը դիկտատուրայի ռեժիմի քաղաքականության ակնհայտ դրսեւորում է: Միեւնույն ժամանակ, իրավապաշտպանը նշեց, որ ուժային կառույցները Հանրապետության իշխանությունների կողմից մեծապես օգտագործվում են հենց որպես գործիք ի դեմս ընդդիմության քաղաքական մրցակիցների վրա ճնշում գործադրելու համար, եւ զուգահեռներ տարավ խորհրդային համակարգի հետ՝ հայկական օրենսդրությունը համեմատելով ԽՍՀՄ օրենսդրության հետ, որտեղ «հակասովետական քարոզչության» մասին դրույթ կար:
«Այս մարդիկ համարձակություն չունեն օրենսդրության մեջ որոշ հոդվածները «հակասերժիկական» կամ «հակահանրապետական» անվանել եւ այդպիսով ամբողջությամբ լեգիտիմացնել դրանք», - ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է 11 տարվա, իսկ Գեւորգ Սաֆարյանին 4.5 տարվա ազատազրկման:
