News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական եւ ռազմական ինքնաթիռների համատեղ տեղակայման օդանավերի աերոդրոմների ցանկը համալրվել է «Արզնի» ռազմական օդանավակայանով։ 

Համապատասխան լրացումը կատարվել է 2004 թվականի օգոստոսի 26-ին կառավարության կողմից ընդունված որոշման մեջ։ Նախագիծը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ ավիացիայի զարգացման նպատակով Հայաստանում կկազմակերպվեն մասնավոր կոմերցիոն օդային փոխադրումներ, ինչպես նաեւ ստեղծվել են օդաչուների պատրաստման եւ վերապատրաստման համար պայմաններ. «Օդանավերի հիմնական սպասարկման կենտրոն ստեղծելու անհրաժեշտություն է առաջանում: Այդ նպատակով նպատակահարմար է օգտագործել «Արզնի» օդանավակայանը, որը ընտրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ավիացիայի կառավարման եւ քաղաքացիական ավիացիայի վարչության համատեղ քննարկումների ժամանակ», - նշել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ