News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի հետ համագործակցության դեպքում ԱՄՆ պատժամիջոցների վտանգը չափազանցվում է, բայց դա չի նշանակում, որ պետք է այն անուշադրության մատնել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով տեղեկությանը, թե ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նշանակալի գործարքներ կնքելու պարագայում, հնարավոր է, պատժամիջոցների հարց առաջանա:

Քոչարյանը նշեց, որ ծանոթ չէ փաստաթղթին եւ չի կարող մեկնաբանել, սակայն նաեւ հավելեց. «Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետեւել»:

Հարցին, թե ռուսական ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները կարո՞ղ են ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Եկեք առաջ չընկնենք, մենք հետեւում ենք իրավիճակին եւ շահագրգիռ ենք պահպանել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության դաշտում, որը մեր անվտանգության կարեւոր բաղադրիչն է»,-ասա նա՝ հավելելով, որ չկա այդպիսի կոնկրետ հարց, որը պահանջի բանակցություններ թե՛ ռուսաստանյան, թե՛ ամերիկյան կողմի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ