News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Եկմալյան 4-16 շենքերի խաբված բնակիչները, որոնց բնակարանները 10 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել մասնավոր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով, հույս ունեն, որ ինչ-որ մեկը կգնի իրենց քանդված բնակարանների հողատարածքները եւ բնակելի շենք կկառուցի: Այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության դիմաց բողոքող բնակիչներից տիկին Անին նշեց, որ լսել է, որ Արթուր Բաղդասարյանը ցանկանում է գնել այդ հողատարածքները:

«Ես վտսհ եմ, որ հողատարածքներն առնողներ կան, որոնցից մեկը Արթուր Բաղդասարյանն է, մյուսը Ռուսաստանում բնակվող Արմեն Հայրապետյանը, որն այստեղ է եղբոր հետ: Մեզ խաբում են, ասում են՝ հողն առնող չկա, փող չկա, որ շենք կառուցենք: Գոնե առնեն, մի շենք կառուցեն, որ ապրենք, մնացածն էլ ինչ ուզում են կառուցեն»,-ասաց բնակիչներից տիկին Անին:

Նշենք, որ բնակչի այս հայտարարության վերաբերյալ ՀՎԿ մամուլի ծառայությունը նշել է հետեւյալը. «Պաշտոնապես տեղեկացնում ենք , որ տվյալ տեղեկատվությունը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը: Արթուր Բաղդասարյանը որևէ առնչություն չունի վերը նշված խնդրի հետ: Ավելին՝ կուսակցությունը սույնով դիմում է գլխավոր դատախազությանը քննություն իրականացնելու եւ պարզելու , թե ովքեր են խաբել տվյալ հասցեում բնակվող ՀՀ քաղաքացիներին»:

Տպել
Ամենաշատ