News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Սեֆիլյանի եւ Սաֆարյանի հեռախոսազրույցների գաղտնալսումը ոչ մի հիմք չի ունեցել, քանի որ իրականացվել է մինչեւ վերջիններիս նկատմամբ դատարանի կողմից մեղադրանք առաջադրելը։ Այսպիսի կարծիք «Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» քննարկման ժամանակ հայտնեց Գեւորգ Սաֆարյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Եգորյանը։ 

Այսպիսով, փաստաբանի խոսքով՝ ստացվում է, որ գաղտնալսումն անօրինական է եղել եւ խախտել է իր պաշպանյալների իրավունքները։ Միաժամանակ, Եգորյանը հաղորդեց, որ, նույնիսկ այն ձայնագրությունները, որոնք հաջողվել են կատարել եւ որոնք ներկայացվել են դատարան, չեն պարունակում որեւէ լուրջ, վարկաբեկող տեղեկատվություն իր պաշտանյալի մասին: Այնտեղ մի քանի անգամ քննարկվում է փոքր բողոքի ակցիաների իրականացումը, սակայն Սեֆիլյանը ձայնը այդ ձայւնագրություններում չկա։ 

Բացի այդ, փաստաբանը նկատեց, որ քանի որ այդ ձայնագրությունները կատարվել են անօրինական կերպով, թույլատրելի բոլոր ընթացակարգային նորմերի խախտմամբ, դրանք դատարանի կողմից չպետք է դիտարկվեն որպես նյութական ապացույց: Փաստաբանը նաեւ վրդովմունք հայտնեց, որ դատարանը նույնիսկ չի ստուգել՝ իրական են այդ ձայնագրությունները։ 

Հիշեցնենք, որ դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է 11, իսկ Գեւորգ Սաֆարյանին 4,5 տարվա զատազրկման։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ով է, ի վերջո, դառնալու Երեւանի քաղաքապետ. գնդակը Հայկ Մարությանի թիմակիցների դաշտում է
Արդյունքում Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որին եթե...
«Հրապարակ». ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ
Իշխող ուժի գերխնդիրը քվորում ապահովելն է, ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն 33 ձայն...
«Հրապարակ». Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք
Ոմանք կոչ են անում Մայր Աթոռին՝ հայտարարություն տարածել, եկեղեցիների զանգերը հնչեցնել...
«Ժողովուրդ». Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան
Այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե...
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ
Նրանք փակ սենյակներում նստած՝ էկրանի մոտ հետեւում են, թե դեպքերն ինչպես են զարգանում...
«Հրապարակ». Ինչ է կատարվում Ազգային կոմիտեում. Վազգեն Մանուկյանն առաջարկել է կոնկրետ գործողությունների անցնել
Հիշեցնենք, որ 19.00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքից երկու-երեք ժամ առաջ...
Ամենաշատ