News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


ԼՂ հակամարտության գոտում պայթյունավտանգ իրավիճակը բոլորի համար ակնհայտ է, դրա վկայությունը 2016 թվականի ապրիլյան դեպքերն են. այդ տեսակետից, հայկական կողմը միշտ պատրաստ է ցանկացած զարգացումների: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայության հրապարակած զեկույցին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողությունների:

Դիտարկմանը, որ այդ զեկույցում նշվում է նաեւ, որ երկու կողմերի պատրաստակամությունը չկա փոխզիջումների գնալու,  Քոչարյան ասաց. «Ինչ վերաբերում է պատրաստ լինելուն, բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը, միանշանակ, ցույց է տալիս, թե ով ինչի է պատրաստ եւ ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն: Համենայնդեպս, մի բան կարող եմ ասել, որ իր այդպիսի ելույթով Ադրբեջանի նախագահը, նրանց համար, ովքեր դա դեռ չեն նկատել, փայլուն ձեւով, անհերքելի ապացուցեց, որ երբեւիցե չի կարող Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում եւ որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը անխուսափելի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւին, ըստ երեւույթին, դուր է գալիս խայտառակ վիճակի մեջ դնել պետդեպարտամենտին. Մայքլ Ռուբին
Ալիեւը ուղիղ եթերում քննադատել է Էնդրյու Շոֆերին...
Զախարովան խոսել է ՄԱԿ-ում Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի հնարավոր հանդիպման մասին
«Հիմա կարող եմ ասել, որ մենք նաեւ կողմերի հետ շփման մեջ ենք»,-հավելել է նա․․․
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
Ադրբեջանի զինդատախազի անհեթեթ միտքը. «Հայաստանն օգտագործում է ադրբեջանցի անհետ կորածներին որպես ստրուկ»
Նա նաև հայտնել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 90-ականներին զոհվածների 120 աճյուն․․․
Հայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ
Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը հայերը հեղինակություն են վայելել ադրբեջանական հասարակությունում...
ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ ԼՂ հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել...
Ամենաշատ